Արցախում բացվել է Կարմիր շուկա համայնքային կենտրոնը. Աջակցել են ֆրանսահայերը![]() 20 հունիսի 2016 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին Արցախի Կարմիր շուկա համայնքում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության մասնակցությամբ բացվել է նորակառույց համայնքային կենտրոնը, որը կյանքի է կոչվել Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հանդիսությանը ներկա էին Հիմնադրամի գործադիր վարչության և Ֆրանսիայի տեղական մարմնի ներկայացուցիչները, բարերարներ, համայնքի բնակիչներ: Նորակառույցը Ֆրանսիայի տեղական մարմնի հովանավորությամբ կառուցված ութերորդ համայնքային կենտրոնն է վերջին երեք տարվա ֆրանսահայերի միջոցներով Արցախում իրականացված մեկ տասնյակից ավելի ենթակառուցվածքային և սոցիալական ծրագրերի շարքում, այդ թվում՝ ջրամատակարարում, կրթություն, առողջապահություն: Ֆրանսահայ մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն Արցախին բերեցին նաև ապրիլյան պատերազմից անմիջապես հետո: Այդ օրերին Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանն այցելել է Արցախ՝ ծանոթանալու հրատապ կարիքներին, ինչին հաջորդեց մեծաքանակ դեղորայքի, բժշկական սարքերի ու պարագաների, երկու շտապօգնության մեքենայի նվիրաբերումը: Համայնքային կենտրոնը կրում է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հիմնադիրներից Էդի Ջոլոլեանի անունը, ով հանդիսանում է նաև Ֆրանսիայի «Նավասարդ» պարախմբի հիմնադիրը: Գյուղապետարանից բացի, կենտրոնում կգործեն գրադարանը, համակարգչային սենյակը, խաղասենյակը, շախմատի սենյակը: Հանդիսությունների դահլիճն էլ՝ հանդերձարաններով ու ետնաբեմի սենյակով, կարող է հյուրընկալել տարբեր միջոցառումներ ու ներկայացումներ 160 և ավելի հանդիսատեսի համար: Բացման հանդիսության իսկ օրը արտերկրից ժամանած հյուրերի ներկայությամբ համայնքը հնարավորություն ունեցավ այստեղ տեսնելու իր շնորհաշատ պատանիների կատարումները: «Այսպիսի կենտրոնները, որոնց թիվն Արցախում արդեն հասնում է երկու տասնյակի, հրաշալի լուծում են գյուղական համայնքների համար, թե՛ ծախսերի օպտիմալացման և թե՛ համայնքի առօրյան աշխուժացնելու առումով: Կենտրոնում նախատեսում ենք կազմակերպել նաև խմբակներ երեխաների համար»,- ասել է Կարմիր շուկայի գյուղապետ Սամվել Հակոբջանյանը: Մոտ 1150 բնակիչ ունեցող համայնքը նախկինում Հիմնադրամի իրականացրած ձեռնարկների շնորհիվ այսօր ունի նաև կանոնավոր ջրամատակարարում և բարեկարգ գյուղամիջյան ճանապարհ /Հյուսիս-հարավ ճանապարհահատված/: Ֆրանսահայ երիտասարդների նախաձեռնությամբ էլ վերանորոգման աշխատանքներ են տարվել գյուղի մանկապարտեզում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |