Պեսկով. Եռակողմ հանդիպման հիմնական խնդիրն է բացառել ռազմական գործողությունների վերսկսումը

Պեսկով. Եռակողմ հանդիպման հիմնական խնդիրն է բացառել ռազմական գործողությունների վերսկսումը

PanARMENIAN.Net - ՀՀ, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հիմնական խնդիրը Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է: Այդ մասին լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հիմա գլխավոր նպատակը ռազմական գործողությունների վերսկսումից ապահովագրվելն է, թույլ չտալը, որ այն մշակումները, որոնք կային Ղարաբաղի շուրջ մարտական գործողությունների վերսկսման պահին, կորչեն»,-ասել է Պեսկովը:

Ըստ նրա, առաջիկա բանակցությունները բարդ են լինելու, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եվ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:

Մայիսի 16-ին Վիեննայի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

Ընթերցեք նաև. «Կոմերսանտ». ՌԴ-ն չի կարող թույլ տալ, որ նախագահների պետերբուրգյան հանդիպումը ձախողվի

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---