Հայաստանը 2-րդն է հետխորհրդային երկրներում գնանվազման մակարդակով![]() 27 հունիսի 2016 - 13:51 AMT PanARMENIAN.Net - 2016 թ. հունվար-մայիսին սպառողական գները հետխորհրդային երկրներում նվազել են միայն Հայաստանում (0,6%), Վրաստանում (0,3%) և Ղրղզստանում (1,8%): Տվյալները ներկայացրել է «ԲելաՊԱՆ» գործակալությունը`վերլուծելով ազգային վիճակագրական մարմինների տվյալները: Ամենամեծ գնաճը գրանցվել է Բելառուսում` 7%: Բարձր է եղել գնաճը նաև Ադրբեջանում (6,7%), Ուկրաինայում (5,2%), Ղազախստանում (4,2%), Ռուսաստանում (2,9%), Տաջիկստանում (2,7%), Էստոնիայում (1,5%), Լատվիայում (1,2%), Լիտվայում (0,9%) և Մոլդովայում (0,3%): Թուրքմենստանում հրապարակվել են միայն առաջին եռամսյակի տվյալները` գնաճը կազմել է 0,57%: Ուզբեկստանի վերաբերյալ տվյալներ չկան, հայտնում է belaruspartisan.org-ը: Պարենային ապրանքների գները 2016-ի հունվար-մայիսին՝ 2015-ի առաջին հինգ ամսվա համեմատ նվազել են 4.8%-ով: Ոգելից խմիչքի, ծխախոտի գները 2016-ի հունվար-մայիսին նվազել են 0.6%-ով, հագուստ և կոշիկի գները նվազել են 0.7%-ով: Արտաքին առևտրի շրջանառության ծավալը ՀՀ-ում 2016-ի հունվար-մայիսին կազմել է մոտ $1 892.7 մլն` ավելանալով 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 6.8%-ով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը, ըստ նախնական վիճակագրական տվյալների, 2016-ի հունվար-մայիս ամիսներին աճել է 5.5%-ով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |