Բակո Սահակյանն ԱՄՆ նախկին դեսպան Էվանսի հետ քննարկել է ԼՂ-ում տարբեր ծրագրերի իրականացման հարցեր

Բակո Սահակյանն ԱՄՆ նախկին դեսպան Էվանսի հետ քննարկել է ԼՂ-ում տարբեր ծրագրերի իրականացման հարցեր

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախագահ Կարո Արմենին և նույն կազմակերպության տնօրենների խորհրդի խորհրդական, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործունեությունը նպաստում է երեխաների հայեցի դաստիարակմանը, ինչպես նաև գյուղական բնակավայրերի զարգացմանը՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունն այդ կառույցի հետ, հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Հունիսի 16-ին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ջոն Էվանսն, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, ասել էր, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա:

«Կարծում եմ, ապրիլի 2-ին և հաջորդ օրերին տեղի ունեցածից հետո շատ ավելի դժվար է բանակցել: Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչու է հայկական կողմը ցնցված տեղի ունեցածով»,-ասել էր նա: Ջոն Էվանսն ընդգծել էր նաև, որ ապրիլյան պատերազմը լուրջ հարված հասցրեց Մինսկի խմբի համանախագահների դիվանագիտական աշխատանքին, և ապագայում նման իրավիճակը պետք է բացառվի:

Ընթերցեք նաև. Էվանս. ԼՂ հարցով բանակցությունները պետք է կենտրոնացնել մարդկանց անվտանգության ապահովման վրա

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---