![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ԵԱՀԿ նախագահ. Ստատուս քվոյի պահպանումը մեծացնում է հակամարտության սրման հավանականությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի երկարատև պահպանումն անհնար է, ստեղծված իրավիճակի շարունակական լինելու դեպքում ավելանում է հակամարտության սրման հավանականությունը:Այդ մասին է հայտարարել ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք պետք է ձգտենք խուսափել դրանից, և ԵԱՀԿ-ն աշխատում է այդ ուղղությամբ՝ փորձելով հակամարտության երկարատև լուծում գտնել»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը, գրում է aysor.am-ը: Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները թույլ տվեցին «հանդարտեցնել իրավիճակը շփման գծում»: «Մենք սկզբունքորեն ճիշտ ուղու վրա ենք ու պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս իրավիճակը պահպանելու և բանակցային գործընթացը նյութականացնելու համար: Անհրաժեշտ են ԵԱՀԿ ու միջնորդների ջանքերը, ինչպես նաև՝ փոխադարձ զիջումների գնալու հակամարտության կողմերի պատրաստակամությունը»,- նշել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հունիսի 23-ին Շտայնմայերը հանդիպում էր անցկացրել Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում Շթայնմայերը ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանումը: Բերլինյան հանդիպման մասնակիցները համաձայնվեցին, որ շարունակական հրադադարը և քաղաքական գործընթացին վերադառնալն այլընտրանք չունի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |