ՌԴ ԱԳՆ-ն անուղղակիորեն հաստատել է` Մոսկվան մերժել է Հարավային Օսիայով տարանցման մասին ՀՀ հետ բանակցությունները

ՌԴ ԱԳՆ-ն անուղղակիորեն հաստատել է` Մոսկվան մերժել է Հարավային Օսիայով տարանցման մասին ՀՀ հետ բանակցությունները

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Վրաստանը Ռուսաստանի հետ կապող Դարիալի կիրճով անցնող ավտոմայրուղու (Դարիալ-Վերին Լարս անցակետ) հեղեղման և փլուզման պատճառով հայ արտահանողները բարդ իրավիճակում են հայտնվել. բեռների մի մասը խցանումների մեջ է, մի մասը տեղափովում է ՌԴ լաստանավերով:

Հայկական կողմը հայտարարել էր, որ ՌԴ բեռների փոխադրման համար այլընտրանքային ճանապարհ է որոնում, իսկ հունիսի 30-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մանրամասնեց, որ բանակցություններ են ընթանում մասնակիորեն ճանաչված Հարավային Օսիայի տարածքով բեռները տեղափոխելու մասին: Ինչպես հայտնի է Հարավայիյն Օսիան մանսակիորեն ճանաչված է, իսկ Թբիլիսին այն համարում է գրավված վրացական տարածք:

Բեգլարյանի հայտարարությունը հաջորդ օրը մեկնաբանեցին Հարավային Օսիայի իշխանությունները` հայտնելով, որ հայկական կողմից հարցում չեն ստացել: ՀՀ տրանսպորտի նախարարությունը մանրամասնեց, որ բանակցությունները ընթացել են բացառապես վրացական և ռուսական կողմերի հետ` հասկացնելով, որ անմիջական կապ մասնակիորեն ճանաչված հանրապետության հետ չի հաստատվել:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, արձագանքելով այդ կապակցությամբ Վրաստանում բարձրացած աղմուկին, նույնպես հաստատել է բանակցությունների փաստը և հայտարարել է, որ տարանցումը խափանվել է ՌԴ պատճառով, որը կապել է հարցը Հարավային Օսիայի կարգավիճակի հետ: Ինչպես պարզաբանել է վարչապետը, վրացական «Գրավյալ տարածքների մասին օրենքը» ենթադրում է բեռների տեղափոխում Հարավային Օսիայի տարածքով ֆորս-մաժորային պայմաններում` չեզոք կարգավիճակի պահպանմամբ: «Մենք ցանկանում էինք այս ռեժիմով փոխադրել բեռները,նվազեցնելու համար վնասը մեր և օտար գործարարների համար: ՌԴ կողմից ոչ համարժեք պատասխան եղավ` կապված իր կողմից ճանաչված տարածքի կարգավիճակի հետ, ուստի մենք հրաժարվեցինք թույլ տալ բեռների փոխադրումն այդ տարածքով»,-ասել էր Կվիրիկաշվիլին:

Մոսկվան հրապարակավ չմեկնաբանեց կատարվածը: PanARMENIAN.Net –ի հարցմանն ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն չի մեկնաբանել հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը պահանջել է Հայաստանից ճանաչել Հարավային Օսիան: Սակայն, ՌԴ ԱԳՆ-ն չի հերքել, որ իրեն դիմել են Հարավային Օսիայի տարածքով տարանցման հարցով: Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն միայն հայտարարել է, որ «Հարավային Օսիայի տարածքով ավտոմոբիլային հաղորդակցության թեման հարկ է քննարկել այդ պետության իշխանությունների հետ»` դրանով իսկ անուղղակիորեն հաստատելով, որ Մոսկվան հրաժարվել է բանակցություններից կամ տարանցման կազմակերպումից առանց հարավօսական կողմի մասնակցության:

Ցխինվալով անցնող ավտոճանապարհը 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո փակ է և հիմնական ուղին, որը կապում է ՀՀ-ն ՌԴ հետ Վերին Լարսով անցնող ճանապարհն է, որը հաճախակի փակվում է սելավների և ձնահյուսների պատճառով:

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---