ՀՀ-ն և Լիտվան մտադիր են գործակցել կիբեռանվտանգության և խաղաղապահության ոլորտներում![]() 13 հուլիսի 2016 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին պաշտոնական այցով Լիտվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները, Հայաստան-ՆԱՏՕ, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացվող հիմնական ծրագրերը: Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ միջև ընթացող բանակցությունների ներկա փուլին՝ մատնանշելով Արևելյան գործընկերության շրջանակներում ընձեռվող համագործակցային հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է հայ-լիտվական երկկողմ ռազմական համագործակցության ոլորտում փորձի փոխանակման անհրաժեշտությունը, որի շրջանակներում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները կշարունակեն վերապատրաստվել Լիտվայի ռազմաուսումնական հաստատություններում: Որպես համագործակցության լավ հեռանկարներ ունեցող ոլորտներ են մատնանշվել կիբեռանվտանգությունը և խաղաղապահությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լիտվայի հարակից տարածաշրջաններում անվտանգության հետ կապված խնդիրների, այդ թվում նաև արցախյան հակամարտության կարգավորման շուրջ։ Նախարար Օհանյանը ներկայացրել է ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախարար Օլեկասն իր հերթին մտահոգություն է հայտնել ապրիլին իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ` ցավակցելով զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ և նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին։ Լիտվայի արտաքին գործերի նախարարն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հանդիպման ընթացքում նախարար Լինկյավիչյուսը նաև մեծապես կարևորել է նաև ՀՀ-ԵՄ միջև ընթացող բանակցությունների հաջող ընթացքը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |