Ոստիկանություն. Բռնության մասին ահազանգերն ուսումնասիրվում են

Ոստիկանություն. Բռնության մասին ահազանգերն ուսումնասիրվում են

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ի ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել Է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները:

Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու և ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածնքեր, ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

Թեև հասկանալի է այսպիսի բարդ իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից կանխարգելիչ, հասարակական կարգի պահպանությանն ուղղված գործողությունների իրականացումը, այդուամենայնիվ պետք է բացառվի այդ իրավունքների իրականացմանը չհիմնավորված որևէ միջամտություն և պետք է պահպանվեն քաղաքացիների՝ օրենքով սահմանված իրավունքները:

Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին ցանկացած հայտարարություն պետք է ստուգման համապատասխան ընթացակարգ սկսելու անհապաղ հիմք դառնա: Կարևոր է, որ ոստիկանության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է նման ընթացակարգ:

Պետք է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի քաղաքացիների իրավունքների հանարավոր խախտումները վեր հանվեն, լիազորությունների չարաշահման հնարավոր բոլոր դեպքերը և դրանք թույլ տված անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Երևանի տարբեր հատվածներից երեկվա ընթացքում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել, իսկ բռնության մասին ահազանգերի վերաբերյալ հաղորդումներն ուսումնասիրվում են: Այդ մասին հայտարարել է ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, հայտնում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ բոլոր քաղաքացիները ոստիկանություն բերվել են իրավական կոնկրետ հիմքերով։ «Իսկ ինչ վերաբերում է բռնություններին, կարծում եմ՝ վերջին տարիներին, բոլորն էլ համոզվել են, որ ոստիկանությունը վաղուց հրաժարվել է նման գործելաոճից, ոստիկանության աշխատանքը բոլորի համար տեսանելի է»,– ասաց նա։

«Շատ լավ ճանաչում ենք այն անձանց, ովքեր պարբերաբար այդ բովանդակությամբ հայտարարություններ են անում իրենց հանդեպ կիրառված իբր բռնությունների մասին, բայց, այնուամենայնիվ, ուզում եմ նշել նաև, որ մեր որդեգրած քաղաքականությանը հավատարիմ ոչ մի հայտարարություն և հրապարակում անարձագանք չի մնում: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ բռնության մասին բոլոր այդ հաղորդումներն ուսումնասիրվում են»,-ասաց նա։

Հուլիսի 18-ի ողջ օրվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել Է ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերը: Արտակարգ ռեժիմով կատարվել են այցեր ոստիկանության այն ստորաբաժանումներ, որտեղ պահվել են բերման ենթարկվածները:

Ըստ բերման ենթարկված մի շարք քաղաքացիների՝ ոստիկանության ծառայողների կողմից բերման ենթարկվելու և Ոստիկանության ստորաբաժանումներում գտնվելու ընթացքում չեն ապահովվել իրենց իրավունքները, իրենց նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածնքեր:

Թեև հասկանալի է այսպիսի բարդ իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից կանխարգելիչ, հասարակական կարգի պահպանությանն ուղղված գործողությունների իրականացումը, այդուամենայնիվ պետք է բացառվի այդ իրավունքների իրականացմանը չհիմնավորված որևէ միջամտություն և պետք է պահպանվեն քաղաքացիների՝ օրենքով սահմանված իրավունքները:

Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին ցանկացած հայտարարություն պետք է ստուգման համապատասխան ընթացակարգ սկսելու անհապաղ հիմք դառնա:

Կարևոր է, որ ոստիկանության կողմից արդեն իսկ նախաձեռնվել է նման ընթացակարգ:

Պետք է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի քաղաքացիների իրավունքների հանարավոր խախտումները վեր հանվեն, լիազորությունների չարաշահման հնարավոր բոլոր դեպքերը և դրանք թույլ տված անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Ազգային անվտանգության ծառայությունը, «տևական բանակցությունների և իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդ պահվող ոստիկանության մեկ ծառայողի, ինչպես նաև մեկ քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---