Կրեմլը ՀՀ-ում և Թուրքիայում վիճակի մասին. Ցանկանում ենք հարևաններին տեսնել կայուն և կանխատեսելի18 հուլիսի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կցանկանար, որ իր հարևան պետությունները լինեն կայուն և կանխատեսելի: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Հնարավոր չէ միևնույն գնահատականը տալ մեր սահմանների երկայնքով տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ, անշուշտ, հարկավոր է վերլուծել յուրաքանչյուր կոնկրետ դեպք: Մի իրավիճակում, անշուշտ, խոսքը պետական հեղաշրջման փորձի մասին է ուժային ճանապարհով, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, մեկ այլ դեպքում` տարբեր քրեական դրսևորումների»,-ասել է նա լրագրողներին` պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլում կապ տեսնում են Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում իրավիճակի ապակայունացման մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Անկասկած, նման անկայունությունը ՌԴ սահմանների մոտ մտահոգում է: Անկասկած, դա ստիպում է ուշադիր հետևել զարգացումներին: Անշուշտ, ցանկալի կլիներ տեսնել մեր հարևաններին որպես կայուն, բարգավճ ու կանխատեսելի պետություններ: Այս դեպքում, հիմքեր կան կարծելու, որ մեր հարևաններն ունեն անհրաժեշտ ներուժը դրա համար»,-ասել է Պեսկովը: Հուլիսի 18-ին ղազախական Ալմաթիում զինված հարձակման հետևանքով 3 ոստիկան է զոհվել, կան վիրավորներ: Քաղաքում հայտարարված է ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ: «Առնվազն 3 ոստիկան մահացել է, կան տուժածներ»,-ասել է աղբյուրը: Հուլիսի 17 ֊ին, լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Հուլիսի լույս 16-ի գիշերը հայտնի դարձավ Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մասին: Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, սակայն ապստամբ զինվորականների գործողությունները ձախողվել են: Ընդհանուր զոհերի թիվը հասել է 265-ի: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |