ՊՊԾ գնդի տարածքում տուժածներից ևս մեկը դուրս է գրվել

ՊՊԾ գնդի տարածքում  տուժածներից ևս մեկը դուրս է գրվել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածներից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 քաղաքացի, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում։

Վերակենդանացման բաժանմունքում գտնվողի վիճակը մասնագետները գնահատում են կայուն` դրական շարժընթացով։ Շնչում է ինքնուրույն, վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին։ Այս կենտրոնի մյուս հիվանդի վիճակը բավարար է։ Բավարար է գնահատվում նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող տուժածի վիճակը։

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժնմունքում գտնվող տուժածի վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր, շնչում է արհեստական շնչառական սարքի միջոցով։

Հուլիսի 18-ին դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն ստացած տուժածը, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Հուլիսի 17 ֊ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---