Փաշինյան. Խորենացիում գտնվելս անիմաստ է, մինչև «Սասնա ծռերը» չճանաչեն անվտանգությանն ուղղված ջանքերիս լեգիտիմությունը

Փաշինյան. Խորենացիում գտնվելս անիմաստ է, մինչև «Սասնա ծռերը» չճանաչեն անվտանգությանն ուղղված ջանքերիս լեգիտիմությունը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձել է գրավված ՊՊԾ գնդի մերձակայքում գտնվող Խորենացի փողոց չգնալու իր որոշմանը, որի մաին նա հայտարարել էր հուլիսի 21-ին ասուլիսի ժամանակ:

«Սասնա ծռերի» ղեկավարները կարծում են, որ կան իրենց կողմից լիազորված անձինք, ովքեր շատ ավելի ճիշտ և շատ ավելի արդյունավետ գործողությունների են մղում մարդկանց, մինչդեռ իմ գործողությունները չեն բխում ստեղծված իրավիճակի արդյունավետ կառավարման շահերից: Սա նշանակում է, որ Խորենացի փողոցում իմ գործադրած ջանքերին «Սասնա ծռերը» հակադրելու են իրենց կողմից լիազորված անձանց հակաջանքերը, ամեն անգամ ինձ դնելով ծանր ընտրության, սիզիփոսյան աշխատանք անելու անհրաժեշտության առաջ:

Իսկ երբ կասեցնեմ նրանց կողմից ձեռնարկվող ակնհայտ չմտածված քայլերը, «Սասնա ծռերը»-ի անդամները նորից հանդես են գալու մեկնաբանություններով, հայտարարություններով, որոնք քաղաքականապես անիմաստ են դարձնելու եւ անլրջացնելու են իմ մասնակցությունը գործընթացին:

Չեմ ուզում մեղադրել «Սասնա ծռերը»-ի անդամներին, որովհետեւ նրանք կարող են եւ չտիրապետել ստեղծված իրավիճակի մասին ամբողջական տեղեկատվությանը: Բայց մինչև այս պրոբլեմը չլուծվի, մինչև ժողովրդի անվտանգությունն ապահովելու իմ ջանքերի լեգիտիմությունը չճանաչվի «Սասնա ծռերի» կողմից, իմ գտնվելը Խորենացի փողոցում անիմաստ է», - գրել է պատգամավորը:

Հուլիսի 20-ի երեկոյան ու լույս 21-ի գիշերը Խորենացի փողոցում բախման հետևանքով տուժել է 51 անձ, 26-ը՝ ոստիկան: 136 մարդ բերման է ենթարկվել: Բախումները սկսվել են Նիկոլ Փաշինյանի՝ հատվածից հեռանալուց հետո, և դադարել, երբ պատգամավորը վերադարձել ու բանակցություններ էր վարել ցուցարարների, ոստիկանների ու «Սասնա ծռերի» հետ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---