Փաստաբան. «Սասնա ծռերին» աջակցելու ցանկությունը հիմք չէ Կարո Եղնուկյանի ձերբակալության համար

Փաստաբան. «Սասնա ծռերին» աջակցելու ցանկությունը հիմք չէ Կարո Եղնուկյանի ձերբակալության համար

PanARMENIAN.Net - «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի ձերբակալությունը որևէ հիմնավորում չունի, կարծիք է հայտնել Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Ըստ փաստաբանի՝ «Սասնա ծռեր» զինյալ խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող օրերի ընթացքում ԱԱԾ-ն գաղտնալսել է Կարո Եղնուկյանի հեռախոսը՝ այդ կերպ իմանալով, որ վերջինս կապի մեջ է խմբի ապստամբների հետ և խոսել է Վարուժան Ավետիսյանի հետ, վերջինիս հետ քննարկել սննդի պակասի, կապին վերաբերող հարցեր, հայտնում է «Ա1+»-ը։

Տիգրան Հայրապետյանի հաղորդմամբ Կարո Եղնուկյանը և Վարուժան Ավետիսյանը խոսել են նաև այս խնդիրները վերացնելու մասին, ինչը, ըստ փաստաբանի, ԱԱԾ֊-ի համար հիմք է հանդիսացել կարծելու, թե վերջինս աջակցում է խմբին։ Հայրապետյանի պնդմամբ՝ աջակցելու ցանկությունը չի կարող ձերբակալման հիմք լինել։ Սպասվում է, որ այսօր որոշում կկայացվի Եղնուկյանին կալանավորելու վերաբերյալ։

Հուլիսի լույս 20-ի գիշերը Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանին՝ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին աջակցելու կասկածանքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---