ԼՂՀ նախագահ. Քաշաթաղում ՀԷԿ-երի կառուցումը ռազմավարական մեծ կարևորույթուն ունի

ԼՂՀ նախագահ. Քաշաթաղում ՀԷԿ-երի  կառուցումը  ռազմավարական մեծ  կարևորույթուն ունի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 24-ին այցելել է Քաշաթաղի շրջան: Երկրի ղեկավարը ծանոթացել է Հագարի և Աղավնո գետերի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ընթացքին:

Նախագահը Քաշաթաղի շրջանի ջրային պաշարների օգտագործումը համարել է ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող ծրագիր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ նշելով, որ պետությունն այսուհետ էլ հատուկ ուշադրություն է դարձնելու այդ բնագավառին:

Այնուհետեւ Սահակյանը Ծիծեռնավանք գյուղում խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի ղեկավարության ու շրջանի հյուսիսային թեւի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, քննարկել խնդիրները եւ զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել վերաբնակեցման հարցերին եւ բերքահավաքի ընթացքին:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանը:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

2016-ի մարտին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը բավարարել է «Վիկինգ» և «Ծովինար-Նարեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանների ներկայացրած հայտերը և տրամադրել համապատասխանաբար ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Դողար գյուղին հարակից հատվածում «Սյունիք» և ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ համայնքի Շրվական գյուղի տարածքում «Ակունք» փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման լիցենզիաներ: Լիցենզիաների ներկայացված պայմանների համաձայն «Սյունիք» ՓՀԷԿ-ը կունենա 1.813 ՄՎտ դրվածքային հզորություն, «Ակունք» ՓՀԷԿ-ը՝ 0.055 ՄՎտ դրվածքային հզորություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---