Հատուկ տեխնիկան դուրս է բերվել Խորենացուց, բայց փողոցը դեռ փակ է

Հատուկ տեխնիկան դուրս է բերվել Խորենացուց, բայց փողոցը դեռ փակ է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ի առավոտյան Երևանի Խորենացի փողոցից դուրս է բերվել ոստիկանության հատուկ տեխնիկան` հետևակի երեք մարտական մեքենա և մեկ պատ քանդող մեքենա: Տարածքից նաև հեռացվել են բեռնատարները, որոնք փակում էին մուտքը դեպի ոստիկանության պահակապարեկային պահպանության գնդի տարածք:

Այս պահին Խորենացի փողոցի այդ հատվածը դեռ փակ է արգելափակոցներով, որոնց մոտ ոստիկանները շարունակում են հոսկողությունը, գրում է Tert.am-ը։

Հուլիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---