Պետդեպի կոչը՝ ՊՊԾ գունդը գրավածներին հավասար և արդար վերաբերմունք ցուցաբերեք![]() 3 օգոստոսի 2016 - 13:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների հետ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք թեթևացած ենք, որ Էրեբունու ոստիկանական շենքի առճակատումը հուլիսի 31-ին ավարտվեց: Կրկնում ենք, որ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու նպատակով բռնության կիրառումն անընդունելի է», հաղորդում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը: Հուլիսի 30-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր հրապարակել՝ արտահայտելով ԱՄՆ-ի խորը մտահոգությունը հուլիսի 29-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից օգտագործված դաժան մեթոդների, ինչպես նաև լրագրողներին և նրանց տեխնիկան նշանակետի տակ առնելու վերաբերյալ: «Մենք ողջունում ենք, որ Հայաստանի կառավարությունը հանձն է առել հետաքննել զեկույցները: Մենք ուշադրությամբ կհետևենք այդ հետաքննության զարգացմանը: Մենք կառավարությանը կոչ ենք անում, որպեսզի ոստիկանական շենքի առճակատմանը մասնակցած անձանց օրենքի սահմաններում հավասար և արդար վերաբերմունք ցուցաբերի», - հավելել է Պետդեպը: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |