Երևանի ու Բաթումիի միջև կարող են ուղիղ չվերթներ իրականացվել11 օգոստոսի 2016 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Աջարիայի կառավարության ներկայացուցիչ Զուրաբ Պատարաձեն ու Բաթումիում ՀՀ հյուպատոս Եղիշե Փարսյանը քննարկել են Հայաստանի ու Աջարիայի միջև ուղիղ չվերթների իրականացումը: Ինչպես գրում է apsny.ge-ն, հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ ուղիղ ավիակապը կզարգացնի տուրիզմը: «Հայաստանի ու Աջարիայի միջև երկար տարիներ տարածաշրջանային համագործակցությունը զարգանում է: Տարածաշրջանը նաև երկկողմ հարաբերություններ ունի քույր-քաղաքների հետ, որը ևս պետք է զարգացնել», - նշել է Պատարաձեն: 2016 թվականի առաջին 6 ամսում Վրաստան է այցելել 1.011 մլն զբոսաշրջիկ, աճը կազմել է 18%: Ընդամենը (նաև երկրի տարածքով տարանցող ուղևորներին հաշվի առնելով) Վրաստանը կես տարում ունեցել է 2.6 մլն այցելու (աճը՝ 12%): Այցելուների առաջին եռյակում են Ադրբեջանը, Թուրքիան ու Հայաստանը 686 հազար, 639 հազար և 553 հազար այցելուներով: Կարդացեք նաև. Հայաստանը 6 ամսում կես միլիոն զբոսաշրջիկ է ընդունել, Վրաստանը՝ 2 անգամ ավելի Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Բերքաբերից 1540 մ հյուսիս-արևելք պայթեցում է կատարվել Նախարորությունը նախապես հայտնել էր պայթյունի մասին Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը |