Դավիթ Սանասարյանն ազատ է արձակվել գրավի դիմաց

Դավիթ Սանասարյանն ազատ է արձակվել գրավի դիմաց

PanARMENIAN.Net - Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, հայտնում է Tert.am-ը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ ինչպես քաղաքական պատճառներով իրեն կալանավորեցին, այնպես էլ քաղաքական որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակեցին:

Օգոստոսի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը 1.5 մլն դրամ գրավի դիմաց Դավիթ Սանասարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել։

«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---