ՀԱՊԿ խաղաղապահներն առաջին անգամ ՄԱԿ մանդատ կստանան![]() 20 օգոստոսի 2016 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ խաղաղապահները Բելառուսում կայանալիք զորավարժությունների ժամանակ առաջին անգամ ՄԱԿ մանդատ կստանան: «Զորավարժությունների պաշտոնական լեգենդը ՀԱՊԿ Արագ արձագանքման խաղաղապահ ուժերի կողմից խաղաղության պահպանման գործողության նախապատրաստումն ու վարումն է: Սակայն ըստ զորավարժությունների մտահղացման, նախատեսվում է մի շարք օգտակար նորարարությունների մշակում, որոնք արտացոլում են խաղաղության պահպանման ժամանակակից համալիր միջոցառումների ժամանակ խաղաղապահ խնդիրների ու առաջադրանքների կատարման նորացված միջոցները, ասել են կազմակերպության քարտուղարությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «առաջին անգամ ՀԱՊԿ ԱԱԽՈւ կստանան ՄԱԿ Անվտանգության խորհրդի մանդատը և կգործեն ճգնաժամային տարածաշրջանում ՄԱԿ առաքելության հետ համագործակցությամբ»: Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 1000 սպա ու խաղաղապահ զինվոր ՀԱՊԿ անդամ 6 երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, ՌԴ և Տաջիկստանի, զինված ուժերի, ներքին զորքերի և ոստիկանության կազմից: Մասնակցում է նաև ավելի քան 500 միավոր ավիացիոն, զրահատեխնիկայի և ավտոմոբիլային տեխնիկա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |