Արամ Ա-ն դե Միստուրայի հետ սիրիահայության խնդիրներն է քննարկել20 օգոստոսի 2016 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ գլխավոր բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայությանն ատնչվող խնդիրներ: Արամ Ա-ն սիրիահայերի խնդիրներն է քննարկել նաև միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուների հետ: Վերջիններս Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի միջոցով աջակցություն են ցուցաբերում Սիրիայի քրիստոնեական համայնքներին: Արամ Ա-ն հանդիպել է նաև «Արմենոֆաս» մարդասիրական հիմնադրամի նախագահ Թենի Սիմոնյանի հետ, որի ընթացքում շեշտել է սիրիահայությանն օժանդակություն տրամադրելու կարևորությունը: Նախքան Ժնև մեկնելը Վեհափառ Հայրապետը հանդիպել է Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի նախագահ Տեր Պետրոս Թերզյանի հետ և իր գնահատանքն է հայտնել հիմնադրամի կողմից Սիրիայի հայկական դպրոցներին տրվող օժանդակության կապակցությամբ: Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Մինչ օրս Հայաստանն ընդունել է ավելի քան 16 հազար փախստական Սիրիայից: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Եվրահանձնաժողովը հայտարարել են վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին Գործընթացը տևելու է այնքան, որքան անհրաժեշտ է՝ չենթադրելով ավտոմատ անցում դեպի առանց մուտքի արտոնագրի ռեժիմի Փաշինյանը՝ Սխինասին․ Կարևոր պահ է՝ սկսվում են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները Սխինասը շեշտել է Եվրոպական միության շահագրգռվածությունը՝ զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ Fastex-ն Օլիմպիադայի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290,000 FTN-ով Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 մեդալ՝ 3 արծաթե և 1 բրոնզե Ուկրաինացի գինեգործները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել ՀՀ և Վրաստանի դեմ Նշվել է, որ հայկական ու վրացական արտադրության ալկոհոլը շարունակում է առաքվել Ռուսաստանի շուկա և նաև Ուկրաինա |