Կառավարությունը կօժանդակի կոշիկի արտադրությամբ զբաղվող ձեռնարկություններին![]() 22 օգոստոսի 2016 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ընկերություն: Կառավարության ղեկավարին են ներկայացվել ձեռնարկության արտադրական գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Տեղեկացվել է, որ խոշոր ներդրումների արդյունքում ձեռնարկությունը հագեցվել է իտալական նորագույն սարքավորումներով, իսկ արտադրանքի մեծ մասն իրացվում է ներքին շուկայում: Ընկերությունն իր առջև նպատակ է դրել ավելացնել արտադրական և արտահանման ծավալները, հայտնում է Yerkir.am-ը: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ այս ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ ներուժ: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտը, տարբեր գործիքակազմերով օժանդակելով այս ոլորտում գործող ձեռնարկություններին՝ մեր երկրում կոշիկի արտադրության ավանդույթները վերականգնելու և զարգացմանը նպաստելու համար: «Փիրալյան» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1999 թ. ապրիլին: Ընկերությունը գրանցել է ROBERTO ապրանքանիշը, և խանութները ճանաչված են այդ բրենդով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |