Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ. Սահակաշվիլին կարող էր առնչություն ունենալ դեպի ՀՀ գազատարի պայթեցման փորձին

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ. Սահակաշվիլին կարող էր առնչություն ունենալ դեպի ՀՀ գազատարի պայթեցման փորձին

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն չի բացառել նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի հնարավոր առնչությունը Ռուսաստանից Հայաստան գազամուղի պայթեցման անհաջող փորձին:

«Դժվար չէ կռահել, որ ընտրությունների շեմին իրավիճակի ապակայունացումը ձեռնտու է Սաակաշվիլիին ու իր կուսակցությանը: Ես չեմ կարող ուղղակիորեն մեղադրել նրանց ահաբեկչության նախապատրաստման համար, սակայն նրանց մոտ կարող էր այդպիսի ծրագիր ծնվել», - մեջբերում է Կոբախիձեի խոսքերն «Ինտերֆաքսը»:

Իր հերթին, պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին հայտարարել է, որ Ուկրաինայի հասցեին Վրաստանի պետանվտանգության ծառայության կողմից ակնարկներն անտեղի են: «Եթե կասծածում եք Միշային ու նրա կուսակցությանը, պետք էր ասել, թե պարզում եք, արդյոք Միշան կանգնած է այս ամենի հետևից, ոչ թե կասկածել Ուկրաինային: Ամոթ է», - գրել է նա սոցցանցերում:

Օգոստոսի 22-ին Ռուսաստան-Հայաստան գազամուղը պայթեցնելու փորձ կազմակերպելու մեղադրանքով 7 անձ է ձերբակալվել: Այդ մասին հայտնել է Վրաստանի Պետանվտանգությունը: Ձերբակալվածների թվում է Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լեվան Մամպորիան: Վրաստանի անվտանգության ծառայությունները հայտնել էին, որ վերջինս հաճախ էր լինում Ուկրաինայում, ինչը ձախողված ահաբեկչության պատվիրատուների՝ Ուկրաինայում գտնվելու վերաբերյալ ենթադրությունների տեղիք էր տվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---