Հայաստանի կինոլոգները կմասնակցեն ԱՊՀ երկրների մաքսային մասնագետների մրցումներին![]() 24 օգոստոսի 2016 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-9-ը ՌԴ մերձմոսկովյան Շչելկովյան շրջանում կանցկացվեն ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգների միջազգային մրցումները, հայտնում է ՌԴ մաքսային դաշնային ծառայությունը: Մրցումներին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: «Սեպտեմբերի 5-9-ը ՌԴ Կենտրոնական մաքսատան բազայում տեղի կունենան ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների առաջնության չորրորդ մրցումները բազմամարտում ծառայողական շների մասնակցությամբ,- ասվում է հաղորդագրության մեջ: Մրցումներին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի կինոլոգները։ Մրցումները կմեկնարկեն սեպտեմբերի 5-ին ՌԴ Կենտրոնական մաքսատան տարածքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |