Armenia-ն կանոնավոր ավիաչվերթներ կիրականացնի Վորոնեժ-Երևան ուղղությամբ27 օգոստոսի 2016 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Armenia Aircompany ավիաընկերությունը հաստատել է, որ 2016-ի հոկտեմբերի 14-ից կանոնավոր ավիաչվերթներ կիրականացնի Վորոնեժ-Երևան ուղղությամբ: Հայկական ավիաընկերության Boeing 737-500 հարմարավետ ինքնաթիռը, որը կարող է մինչև 132 ուղևոր փոխադրել, Վորոնեժից Երևան կմեկնի երեքշաբթի և ուրբաթ օրերը: Թռիչքը Վորոնեժից 19:40 է Մոսկվայի ժամանակով: Armenia ավիաընկերությունը ՀՀ միակ ավիափոխադրողն է, որը թռիչքներ է իրականացնում դեպի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ: Վորոնեժի շրջանում ապրում է 56.300 հայ և մոտ 10.000 հայ կա հարևան շրջաններից յուրաքանչյուրում, ասվում է օդանավակայանի կայքում, ինչը պահանջված է դարձնում չվերթը դեպի Երևան: «Արմենիա» ավիաընկերությունը ստեղծվել է 2015 թվականին, բայց իր գործունեությունը սկսել է 2016 թվականի ապրիլի 21-ից: Այն տեղակայված է Երևանում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ավիաընկերության առաջին կանոնավոր չվերթը տեղի ունեցավ 2016-ի հուլիսի 18-ին Երևան- Մինվոդի-Երևան ուղղությամբ: Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է վրացական Georgian Airways ավիաընկերության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահն է։ 2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Տոյվո Կլաարն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Նրա թեկնածությունը Բորելի առաջադրումների ցուցակում է Մեծ Բրիտանիայում ՀՀ ռազմական կցորդի հաստիք է սահմանվել Փաշինյանը որոշում է ստորագրել ՔՊ պատգամավորի հետ միջադեպի գործով ձերբակալված Վարդանյանը տնյաին կալանքի տակ կլինի Նրա նկատմամբ որոշվել է կիրառել նաև 7 միլիոն դրամ գրավ Մինչև 1% cashback Wildberries-ում` IDBank-ի քարտով վճարելիս Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 դրամ է |