Ղուկասյանի նամակը Սեֆիլյանին. Միասնաբար հորդորել ժողովրդին միանալ սեպտեմբերի 2-ի հանրահավաքին30 օգոստոսի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 29-ի զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից նամակով դիմել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Օգոստոսի 1-ին, կալանավորվելու ժամանակ, կոչով դիմեցի ժողովրդին՝ շարունակել պայքարը, հաստատել Հայաստանում սահմանադրական կարգ ու վերականգնել արդարադատությունը: Հացադուլ հայտարարելով` հետապնդել եմ 3 նպատակ. 1. առավել ուշադրություն հրավիրել հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության ապօրինի ուժ գործադրելու և քաղաքացիներին ձերբակալելու փաստին, 2. աջակցել շարժմանը` քաղաքացիների համախմբման գործում, 3. շարունակել անմիջական մասնակցել քաղաքական պայքարին»: Նամակում ասվում է, որ եթե առաջին խնդիրն այսօր որոշ չափով կատարված է, ապա երկրորդը դեռևս գտնվում է անբավարար վիճակում: «Կարծում եմ, եկել է ժամանակը՝ կյանքի կոչելու Ժողովրդի Վստահության կառավարության և արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը: Համոզված եմ, բոլոր քաղբանտարկյալների միասնական հորդորը` սեպտեմբերի 2-ին միանալ Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին, լայն արձագանք կգտնի ժողովրդի կողմից»,-ասվում է Անդրիաս Ղուկասյանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրված նամակում: Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Օգոստոսի 2-ին նրա հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Հուլիսի լույս 30-ի գիշերը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք ցրել են Խորենացի փողոցում ու Սարի թաղում ի պաշտպանություն «Սասնա ծռերին» ցույցերը: Տուժել էր 73 մարդ, բերման էր ենթարկվել 165-ը, որոնցից 23-ը ձերբակալվել էին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |