«Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը մերժվել է

«Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանքի որոշումը վերացնելու և գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Դատարանը չի ներկայացրել մերժման հիմնավորումները, պարզապես հրապարակել է եզրափակիչ մասը», - լրագրողներին ասել է Արմեն Լամբարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, գրում է Aysor.am-ը:

Պետրոսյանը նշել է, որ քննիչն է առարկել միջնորդությանը՝ հայտարարելով, թե Արմեն Լամբարյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել գործի քննությանը:

Փաստաբանը տեղեկացրել է, որ Լամբարյանը կտրականապես հրաժարվել է ներկա գտնվել իր գործով դատական նիստին:

Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---