Արցախում առաջին դասարան է գնացել 2600 աշակերտ

Արցախում առաջին դասարան է գնացել 2600 աշակերտ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին, որպես Գիտելիքի, գրի ու դպրության օր և Արցախի հանրապետության բոլոր հանրակրթական, միջին մասնագիտական, արհեստագործական դպրոցներում և բուհերում հնչել է Առաջին զանգը, հայտնում է Արցախպրեսը:

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը ասել է, որ այսօր Արցախի բոլոր ուսումնկան հաստատություններում կայացել է «ԼՂՀ-ն 25 տարեկան է» խորագրով անկախության դասը:

«Այս դասը մեկնարկն էր նոր ուսումնական և նաև մեր հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առիթներով: Այս տոն օրերի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել մեր բոլոր դպրոցականներին, հատկապես 2600 առաջին դասարանցիներին»,-ասել է Ս. Ասրյանը:

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության 1430 դպրոցում հնչել է առաջին զանգը: «Սեպտեմբերի 1-ին նախնական տվյալներով առաջին դասարան կհաճախի մոտ 40.000 երեխա, ինչը մի փոքր ավելի է, քան անցած տարի»,- հայտնել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը նաև տեղեկացրել է, որ դասերը հիմնականում կլինեն հինգօրյա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---