Ռուսաստանից նավթամթերքի ներմուծումը նվազել է, այլ երկրներից՝ ավելացել 5 սեպտեմբերի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ է ներկրվել 149.4 հազար տոննա նավթ և նավթամթերք՝ 2015 թ. նույն ժամանակաշրջանի 136.6 հազար տոննայի դիմաց: Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Ռուսաստանից ներմուծման ծավալները չնչին նվազել են, կազմելով 99.7 հազար տոննա՝ 2015-ի 101 հազար տոննայի դիմաց, սակայն ընդհանուր ներմուծման աճի պայմաններում ՌԴ մասնաբաժինը ՀՀ վառելիքի շուկայում ընկել է 74%-ից մինչև 66.7%: Բուլղարիայից ներմուծման ծավալները եռապատկվել են՝ 4.6 հազար տոննայից հասնելով 15.6 հազար տոննայի: Ներմուծման ծավալներով երրորդ տեղում Թուրքմենստանն է, որտեղից կես տարում 10.2 հազար տոննա վառելիք է ներմուծվել, չորրորդում՝ Հունաստանը (8.6 հազար տոննա): Իրանից վառելիքի ներմուծումը, ընդհակառակը, կրճատվել է. 2015 թվականին ներմուծվել էր 19.6 հազար տոննա վառելիք, 2016-ին՝ 6.9 հազար տոննա: Ներմուծման ուղղությունների վեցնյակը եզրափակում է Ռումինիան, որտեղից ներմուծվել է 5.8 հազար տոննա վառելիք՝ 2015-ի մոտ 5 հազար տոննայի դիմաց: 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «ՆԿ Ռոսնեֆտ» ԲԲԸ նախագահ Իգոր Սեչինի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ստորագրվել է նույն տարվա դեկտեմբերի 10-ին «Ռոսնեֆտ» ընկերության կողմից ստեղծված «Ռոսնեֆտ-Արմենիա» ՓԲԸ համատեղ ձեռնարկության շրջանակում նավթամթերքի մատակարարման մասին պայմանագիրը, որի շրջանակում նավթամթերքի մատակարարումը կատարվում է առանց արտահանման տուրքի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |