Գաբնիա. ԼՂՀ-ն և Աբխազիան մտադիր են ներկայացուցչություններ բացել Սուխումում և Ստեփանակերտում

Գաբնիա. ԼՂՀ-ն և Աբխազիան մտադիր են ներկայացուցչություններ բացել Սուխումում և Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - ԼՂՀ-ն և Աբխազիան մտադիր են ներկայացուցչություններ բացել Ստեփանակերտում և Սուխումում: Այդ մասին հայտարարել է Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան:

Նա լրագրողներին է պատմել աբխազական պատվիրակության արցախյան ուղևորության մասին` ԼՂՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է «Ապսնիպրեսը»:

ԼՂՀ-ում եռօրյա այցի շրջանակում աբխազական պատվիրակությունը բազում հանդիպումներ է ունեցել, այդ թվում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշտո Ղուլյանի և այլոց հետ:

Ըստ Գաբնիայի, աբխազական պատվիրակությունը դրական տպավորություններով է վերադարձել ԼՂՀ-ից. «Ստեփանակերտը շատ մաքուր և օրինավոր քաղաք է, բազում նոր շենքերով, պատերազմական որևէ նշաններից զուրկ: Շատ ուրախացրեց հիվանդանոցների և դպրոցների վիճակը»:

Վիտալի Գաբնիան Աբխազիայի և ԼՂՀ հետագա ծրագրերն է ներկայացրել. «Մենք ընկալելի ենք միմյանց համար: Հանդիպումներում մենք պայմանավորվել ենք փոխգործակցության ձևի մասին: Կարելի է տարբեր դաշնակցային պայմանագրեր կնքել քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների միջև, կազմակերպել երեխաների և երիտասարդների համատեղ հանգիստը: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ենք մենք ինքներս բովանդակությամբ լցնում մեր հարաբերությունները»:

Նա նաև նշել է, որ նախատեսվում է ԼՂՀ ներկայացուցչություն բացել Աբխազիայում, և Աբխազիայի ներկայացուցչություն` ԼՂՀ-ում:

Աբխազիայի պատվիրակության կազմում փոխնախագահ Վիտալի Գանիայից բացի, ընդգրկված էին նաև Աբխազիայի ԱԺ փոխխոսնակ Վաղարշակ Կոսյանը, ԱԳ նախարարի պաշտոնակատար Կան Տանիան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---