The Guardian-ն անդրադարձել է ՀՀ ռոբոտաշինությամբ զբաղվող դպրոցականների նվաճումներին

The Guardian-ն անդրադարձել է ՀՀ ռոբոտաշինությամբ զբաղվող  դպրոցականների նվաճումներին

PanARMENIAN.Net - The Guardian-ն անդրադարձել է Հայաստանի ռոբոտաշինությամբ զբաղվող դպրոցականների նվաճումներին` առանձնացնելով դրանցից 5-ը:

Պարբերականը գլխավոր նվաճում է համարում չպայթած ականներ գտնելու և վնասազերծելու ընդունակությամբ օժտված ական փնտրող ռոբոտների ստեղծումը, մաքրող ռոբոտների, հատուկ սենսորներ ունեցող հրշեջ ռոբոտների ստեղծումը, որոնք հայտնաբերում և մարում են կրակը։ Աչքի են ընկնում նաև առաջին բուժօգնություն ցուցաբերող ռոբոտները, որոնք կարող ոն դեղորայք մատակարարել վտանգի պայմաններում, գծային ռոբոտները, որոնք շարժվում են նշված երթուղով, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

Հայ դպրոցականները ռոբոտներ են ստեղծում մի ծրագրի շրջանակում, որի համաձայն, մինչև 2019 թվականի յուրաքանչյուր հայկական դպրոցում պետք է ստեղծվի ճարտարագիտական խմբակ։ Արդեն ստեղծվել է 121 խմբակ, որոնց կազմում են 12-18 տարեկան աշակերտներ։

Հայաստանի կառավարությունը հույս ունի այդ կերպ բարձրացնել ճարտարագիտական կրթության որակը և խրախուսել ապագա գյուտարարներին։

Որպես success story պարբերականը ներկայացնում է Գյումրի քաղաքի երկու եղբայրների օրինակը, ընդգծելով, որ այստեղ ավելի քան 20 աշակերտ պարապում է ռոբոտների ստեղծման խմբակում։

Guardian-ը, վկայաբերելով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանին, նշել է, որ նրանց նախաձեռնությունը, որն ի սկզբանե պիլոտային էր համարվում, աստիճանաբար վերածվել է ազգային ծրագրի։

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը կարծում է, որ այսպիսի խմբակները միանգամից մի քանի խնդիր կլուծեն։

«Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը որպես գերակա է ճանաչել, բայց ներուժի իրագործման համար մեզ լավ պատրաստված մասնագետներ են պետք։ Այդ պատճառով էլ մենք կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը 12-18 տարեկան աշակերտների վրա»,- նշել է Տարասյանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---