Մարտական գործողություններում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման զորավարժությունը սկսվել է

Մարտական գործողություններում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման զորավարժությունը սկսվել է

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորումում սեպտեմբերի 6-ին մեկնարկել է մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժություն։

Փորձարարական զորավարժության ժամանակ խաղարկվելու է մարտական գործողությունների ընթացքում պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների փոխգործակցության կազմակերպումը։

Զորավարժության նպատակն է պետական տարածքային կառավարման, տարածքային ինքնակառավարման մարմինների, զանգվածային լրատվության միջոցների, ՊՆ ռազմական ոստիկանության տարածքային բաժինների աշխատակիցների շրջանում ձևավորել անհրաժեշտ հմտություններ մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ, ներկայացնել մարտական գործողությունների ընթացքում տեղեկատվական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները, հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Տեղեկատվական աշխատանքների կազմակերպման փորձարարական զորավարժությանը՝ որպես դերակատարներ, ներգրավված են նաև ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված սահմանափակ թվով լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---