Հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես՝ Թեհրանում

Հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես՝ Թեհրանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում անցկացվելու է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես՝ «Հայաստան էքսպո»: Կազմակերպիչներն են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի զարգացման հիմնադրամն ու Իրանում ՀՀ դեսպանությունը:

ՀՀ ԱԳՆ-ն հայտնում է, որ ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը:

Նշվում է, որ ցուցահանդեսը կօգնի իրանցի արդյունաբերողներին և գործարարներին ծանոթանալ առևտրի և արդյունաբերության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին և կարողություններին, կայուն և երկարատև գործարար գործակցության հաստատման համար:

Ցուցահանդեսի բաժիններն են՝ գյուղատնտեսական մթերքների վերամշակում, սննդի արտադրություն, բժշկական և դեղորայքային արտադրանք, շինարարություն, արդյունաբերություն, բանկային ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, ադամանդագործություն, ապակու արտադրություն, տեքստիլ արդյունաբերություն, զբոսաշրջություն, տրանսպորտ և լոգիստիկա, այլ ոլորտներ:

Հայաստանը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) միակ անդամ երկիրն է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---