ՊՆ պատվիրակությունը ՌԴ-ում քննարկում է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ՊՆ պատվիրակությունը ՌԴ-ում քննարկում է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-16-ը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում անցկացվող Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 11-րդ նիստին մասնակցում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը և փորձագետների խումբը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Պատվիրակությունը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ սեպտեմբերի 7-ից 9-ը Մոսկվայում մասնակցել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ բանակցություններին:

Ռուսական «Իզվեստիա» թերթն օգոստոսի 16-ին «Ռուսաստանը Հայաստանին կմատակարարի նույն զենքը ինչ և Ադրբեջանին» վերնագրով հոդված էր հրապարակել, որում նշված է, որ 200 միլիոնանոց վարկի դիմաց զենքի մատակարարումը Հայաստանին արդեն սկսվել է։

Փորձագետների կարծիքով խոսքը ծանր սպառազինության մասին է, որը զգալիորեն կուժեղացնի հայկական բանակը։ Սրա հետ մեկտեղ «Իզվեստիան» շեշտում է, որ թեև մատակարարումը սկսվել է, այդուամենայնիվ՝ զինատեսակների վերջնական ցուցակը դեռ համաձայնեցված չէ։ Թեև պաշտոնական Երևանը հրաժարվել է մանրամասնել թե հատկապես ինչ զինատեսակների մասին է խոսքը, ռուսական թերթը գրում է, որ Հայաստանը մտադիր էր Ռուսաստանից գնել նախ և առաջ «Սմերչ» և «Սոլնցեպյոկ» համակարգերը, «ԻԳԼԱ – ԷՍ» հրթիռային համակարգը, ռադիոտեխնիկական «Ավտոբազա ԷՄ» համակարգը, «Տիգր» զրահամեքենաներ։

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---