ԼՂՀ նախագահը շնորհավորել է Հարավային Օսիայի նախագահին՝ Անկախության առթիվ![]() 20 սեպտեմբերի 2016 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Հարգելի Լեոնիդ Խարիտոնի,Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Հարավային Օսիայի ողջ ժողովրդին` Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ: Հարավային Օսիան մեզ համար հանդիսանում է եղբայրական պետություն, որի հետ մենք ունենք շատ ընդհանրություններ պատմության, մշակույթի և մեր ժողովուրդների ավանդույթների մեջ: Արցախում բարձր են գնահատում ձեր բարեկամությունը: Անկախ պետականության կերտման ընթացքում Հարավային Օսիայի ժողովուրդն անցել է դժվարին ու փառավոր ուղի՝ ցուցաբերելով իսկական տոկունության և հերոսության օրինակ»: Սեպտեմբերի 19-ին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությանը՝ նախագահի խորհրդական Յուրի Հայրապետյանի գլխավորությամբ: Արցախյան պատվիրակությունը Ցխինվալ է ժամանել՝ Հանրապետության օրվա միջոցառումներին մասնակցելու նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |