Վրաստանի հայ համայնք. Համատեղ ջանքերի ուժով պարտավոր ենք ստեղծել Միացյալ Հայաստան

Վրաստանի հայ համայնք. Համատեղ ջանքերի ուժով պարտավոր ենք ստեղծել Միացյալ Հայաստան

PanARMENIAN.Net - Վրաստանի հայ համայնքը շնորհավորական ուղերձ է հղել՝ ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ:

«Ահա արդեն 25 տարի է, ինչ ամեն օր, բայց հատկապես սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը ազգային հպարտություն զգալու հիմնավոր պատճառ ունի: Հպարտություն զգալ, որ մենք ունենք անկախ Պետություն: Մեր Պետությունը և մեր անկախությունը:

1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը բարձրաձայնեց աշխարհին իր պետականության վերականգնման մեկնարկի մասին: Հայտարարեց 1918-20թթ. Առաջին Հանրապետության իրավահաջորդը հանդիսացող նոր Հայաստանի վերածննդի մասին:

Ավստրալիայից մինչ Կանադայի հյուսիսային սահմանները, Արգենտինայից մինչ Եվրոպա, Վրաստանից մինչ Մերձավոր Արևելք, յուրաքանչյուր հայի սրտում վառվեց Ազատության ջահը` երկար սպասված անկախության լույսը:

Այդ ճակատագրական օրը ամբողջ աշխարհի հայերը բարձրաձայնեցին հարևաններին և աշխարհին, որ մեր ժողովուրդը կանգնել է ազատ և անկախ Հայաստանի կերտման ուղու վրա: Սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կանգնել է մի ճանապարհի վրա, որը պետք է մեր Հայրենիքին ուղղորդի դեպի Միացում:Դեպի ազատ, անկախ և Միացյալ Հայաստան տանող ուղին դժվարին է և վտանգներով լի», - ասված է հայ համայնքի հաղորդագրությունում:

Նշվում է, որ մեր ժողովրդի այս կարևորագույն ճանապարհի հետագա հաղթանակները կախված են միմիայն մեր ունակություններից, չնայած բարդություններին և հուսահատությունին` գնալ դեպի նպատակ: Գնալ միասին, ուս-ուսի:

«Համատեղ ջանքերի և հավաքական աշխատանքի ուժով մենք պարտավոր ենք ստեղծել բարենպաստ պայմաններ մեր երազանքներին կյանքի կոչելու համար: Մեր նախնիների և մեր երեխաների երազանքի` Հայրենիքի Միավորման երազանքի համար: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի, հասցնենք մեր երազանքը տրամաբանական ավարտին: Մեր Հայրենիքն ազատ, անկախ և Միացյալ դարձնելու համար մեր ժողովուրդը պատրաստ է ցանկացած զոհաբերության, այդ թվում նաև գերագույն»:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:

Կարդացեք նաև՝Եվրոպայի հայերի համագումարի ուղերձը. Ապագայի տեսլական, բացթողումներ, անկախության արժեք

Շնորհավորանքներ Պուտինից, Օբամայից, Օլանդից, Սի Ծինփինից. ՀՀ-ն կարող է հպարտանալ իր անցած ճանապարհով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---