Վրաստանից Հայաստան կտեղափոխվեն կովկասյան ազնվացեղ եղջերուներ

Վրաստանից Հայաստան կտեղափոխվեն կովկասյան ազնվացեղ եղջերուներ

PanARMENIAN.Net - Մինչև տարեվերջ Վրաստանից Հայաստան կտեղափոխվեն կովկասյան ազնվացեղ եղջերուները: «Դիլիջան» ազգային պարկում արդեն իսկ պատրաստ են եղջերուների համար նախատեսված ազատավանդակները և անհրաժեշտ բոլոր պայմանները: Կենդանիների տեղափոխումն իրականացվում է Հարավային Կովկասի տարածաշրջանում անհետացման եզրին գտնվող երկու կենդանատեսակների՝ բեզոարյան այծի և կովկասյան ազնվացեղ եղջերուի փոխանակման ծրագրի շրջանակներում:Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամայիս Գրիգորյանը Վրաստանի դեսպան Սագանելիձեի յհետ հանդիպմանը:

Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի հանրապետությունների կողմից վավերացված բնապահպանական կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված համատեղ ծրագրերը, ինչպես նաև բնապահպանության ոլորտում անդրսահմանային գործակցության ամրապնդման հարցերը:

Ծրագրի առաջին փուլով ՀՀ-ն կատարել է իր պարտավորությունները՝ Վրաստանին փոխանցելով բեզոարյան այծի 9 առանձնյակ:

Դեսպան Սագանելիձեն իր հերթին խոստացել է նպաստել ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը սեղմ ժամկետներում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---