ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահը դատավորներ է նշանակել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 144-րդ հոդվածի 5-րդ, 148-րդ հոդվածի 6-րդ մասերը և Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ո-16 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 9-ի ԱԽ-19-Ե-21 եզրակացությունը` նախագահը որոշել է

1. Լիլիթ Թադևոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները:

2. Արսեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-137-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված հավելվածի` Քրեական մասնագիտացման բաժնի 3-րդ կետը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---