ԿԸՀ. Գործող համայնքապետերը պարտվել են 30 համայնքում27 սեպտեմբերի 2016 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում 229 համայնքից 179-ում վերընտրվել են գործող համայնքապետերը: Panorama.am-ին ԿԸՀ տրամադրած տվյալների համաձայն, գործող համայնքապետերը պարտվել են 30 համայնքում, 20-ում չեն առաջադրվել: Այսպես, Արագածոտնում համայնքապետ ընտրել են 80 գյուղում և քաղաքում, որից 12-ում գործող ղեկավարները չեն ընտրվել, 6-ում չեն առաջադրվել: Արարատի մարզի 63 համայնքներից 7-ում գործող համայնքապետերը չեն ընտրվել, 5-ում նրանք չեն առաջադրվել: Արմավիրում համայնքի ղեկավար ընտրել են 57 բնակավայրում, 45-ում գործող համայնքապետերն են ընտրվել, 7 համայնքում նրանք պարտություն են կրել, 5-ում չեն առաջադրվել: Սեպտեմբերի 18-ին ՀՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվել: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |