Երևանի փողոցների ու բակերի 555 վնասված լուսատու է փոխարինվել սեպտեմբերին

Երևանի փողոցների ու բակերի 555 վնասված լուսատու է փոխարինվել սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 555 վնասված լուսատու:

Օգոստոսին կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 7 փողոց, փողոցի հատված, 15 շենքի բակ, 1 ստորգետնյա անցում, 1 այգի, 1 խաղահրապարակ: Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու, Արաբկիրի 41-րդ փողոցի, Աէրացիայի բակային տարածքների, Մուշականի թվով 4 փողոցների, Նոր Նորք վարչական շրջանի թիվ 122 մանկապարտեզի հարակից այգու, Աճեմյան փողոց 1-ին և 2-րդ նրբանցքների, Մազմանյան փողոցից Նորաշեն թաղամասի թիվ 37 շենք տանող ճանապարհի, Զարոբյան փողոցի մի հատվածի, Ռուբինյանց-Աճառյան տրանսպորտային հանգույցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները, տեղեկացնում է քաղաքապետարանը:

Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Սեպտեմբերի 6-ին մայրաքաղաքի՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրին հարող պուրակը, որը հիմնադրման օրվանից երբևէ չի ունեցել լուսավորության համակարգ, ապահովվել է արտաքին լուսավորութամբ: Աշխատանքների շրջանակում տարածքում տեղադրվել է 4.5 մ բարձրությամբ թուջե հենասյուներ՝ 40 ձևավոր լուսատուով: Հանրապետության հրապարակի շարունակությունը հանդիսացող պուրակի լուսավորությունը կատարվել է տեղանքին համահունչ՝ միասնական ոճով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---