ՀՀ-ին նվիրված ներդրումային համաժողով կկայանա Նյու Յորքում. Կներկայացվի 8 ներդրումային ուղղություն

ՀՀ-ին նվիրված ներդրումային համաժողով կկայանա  Նյու Յորքում. Կներկայացվի 8 ներդրումային ուղղություն

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հովանվորությամբ` հոկտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի կունենա ներդրումային համաժողով: Այդ մասին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը:

Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ:

«Նախատեսվում է, որ համաժողովը կդառնա ամենամեծածավալ միջոցառումը: Կներկայացվի 8 ներդրումային ուղղություն, այդ թվում` զբոսաշրջության ոլորտը», - ասել է Մելքոնյանը:

Մասնավորապես, ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արեգակնային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաև՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նյու Յորքում նախատեսվում է լայնածավալ միջոցառում անցկացնել, որին կներկայացվի հանրապետության ներդրումային գրավչությունը, ինչպես նաև նրա մրցակցային առավելությունները: Նման ներդրումային համաժողովը կարող է օտարերկրյա ուղիղ ներդրումների ներգրավման հարթակ դառնալ, ինչի հետ կապված պետք է առավելագույն ջանք գործադրել` Հայաստանի ներուժը ներկայացնելու համար:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt և մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը նշել էր, որ Հայաստանի տնտեսության մեջ արտերկրյա ներդրումների չափը զգալի նվազել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը Եվրամիության հետ տնտեսական համագործակցության խորացման փոխարեն նախընտրեց անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին.

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---