Թուրքիան չի մասնակցելու «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին՝ Ցեղասպանությանը նվիրված համերգի պատճառով

Թուրքիան չի մասնակցելու  «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին՝ Ցեղասպանությանը նվիրված համերգի պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիան կասեցրել է մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին:

Ըստ թուրքական Haberturk թերթի կայքի` պատճառը «Ստեղծագործ Եվրոպա»-ի՝ Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին ցույց տված 200 մլն եվրոյի աջակցությունն է:

«Ստեղծագործ Եվրոպա»-ն 1 լրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որը աջակցում է Եվրոպայում 2014-2020 թթ-ին իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:

Նշվում է, որ ծրագրին Թուրքիայի հատկացումը 2015 թվականի համար կազմել է 2 մլն 390.000 եվրո:

Ապրիլ ամսին սկանդալ էր տեղի ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիան պահանջել էր դադարեցնել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբին տրվող աջակցությունը, քանի որ նվագախումբը մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» երաժշտական նախագծին: Անկարան պահանջել էր նաև Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքից հեռացնել նախագծի մասին տեղեկությունը, գրում է Ermenihaber.am-ը:

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր ղեկավար Մարկուս Ռինդտը թեմայի վերաբերյալ տարածած հաղորդակցության մեջ նշել էր, որ հիշատակի միջոցառման խափանմանն ուղղված այդ նախաձեռնությունը «բռնություն է խոսքի ազատության դեմ»:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---