Ադրբեջանական զինուժը կիրառել է հեռահար դիպուկահար հրացաններ

Ադրբեջանական զինուժը կիրառել է հեռահար դիպուկահար հրացաններ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 850 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է «ԻՍՏԻԳԼԱԼ» և «Սև նետ» տիպի հեռահար դիպուկահար հրացաններ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 4000 կրակոց: Առավել ինտենսիվ կրակոցներ են արձակվել շփման գծի հյուսիսային ուղղությամբ: Նշված հատվածում միայն ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից արձակվել է ավելի քան 500 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---