2017-ին Հայաստանում կանցկացվի ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն» զորավարժությունը 7 հոկտեմբերի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ը մտադիր է 2017-ին հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն» լայնածավալ զորավարժություն անցկացնել 3 երկրի տարածքում` Հայաստանում, Ղազախստանում և Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «2016-ին արդեն ՀԱՊԿ 4 զորավարժություն է անցկացվել տարբեր պետությունների տարածքում, տարբեր ժամկետներում: Հաջորդ տարի մտադիր ենք միավորել զորավարժություններն ու անցկացնել միասնական զորավարժություն ՀԱՊԿ հավաքական ուժերի միանգամից բոլոր բաղադրիչների մասնակցությամբ»,-ասել է Սիդորովը: Ըստ նրա, ՀԱՊԿ միասնական զորավարժությունը կանցնի 2017-ի հոկտեմբերին: «Այսինքն, մենք առանձին զորավարժություններ չենք անցկացնի ապրիլին, օգոստոսին, սեպտեմբերին ու հոկտեմբերին, ինչպես արվեց 2016-ին, այլ 2017-ի հոկտեմբերին սեղմ ժամկետում համատեղ գործողություններ կիրականացնենք 3 պետության տարածքում` Ռուսաստանում, Հայաստանում և Ղազախստանում: Դա ավելի արդյունավետ կլինի ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման միասնական համակարգի համար»,-ասել է նա: «Զորավարժությունների տևողությունը կլինի մոտավորապես 3 շաբաթ»,-ասել է գեներալ-գնդապետը: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում` ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, դա կլինի ՀՀ ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:Ավելի վաղ ՀԱՊԿ-ում որոշում էր կայացվել, որ 2016-ից կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է ռոտացիոն կարգով նշանակվեն անդամ պետությունների ներկայացուցիչները՝ երեքական տարով: ՀԱՊԿ-ինանդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի |