ԻՊ սարսափներից դրդված` երկու հայ Սիրիայում կրոնափոխ է եղել

ԻՊ սարսափներից դրդված` երկու հայ Սիրիայում կրոնափոխ է եղել

PanARMENIAN.Net - Սիրիայի Ջարաբլուս քաղաքում ապրող երկու հայ՝ 79-ամյա Արթին Ատուրյանն ու նրա եղբոր աղջիկը՝ 64-ամյա Սիրան Չիլինկիրյանը, ԻՊ սարսափներից դրդված և իրենց ծննդավայրից չբաժանվելու հեռանկարով, կրոնափոխ և անվանափոխ են եղել:

«Արևելք» լրատվականը «Անատոլու» գործակալությանը հղումով հաղորդում է, որ Նրանք երկար ժամանակ բանտարկված են մնացել իրենց բնակարանում, այնուհետև, հրաժարվելով քրիստոնեությունից, ընդունել են Յագուբ և Ֆաթմա անունները: Գործակալությունը նշում է, որ միայն թուրք զինվորների կողմից ազատագրվելուց հետո են երկու հայը վերադարձել իրենց նախկին ինքնությանն ու կրկին ընդունել քրիստոնեություն:

Հաղորդվում է նաև, որ Արթին Ատուրյանը դերձակ է, իսկ Սիրան Չիլինկիրյանը՝ բժիշկ:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---