Հայաստանը կմասնակցի Աստանայի «Էքսպո-2017»-ին10 հոկտեմբերի 2016 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Աստանա Էքսպո-2017»-ին: Այդ մասին Աստանա աշխատանքային այցի ժամանակ հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նախարարն Աստանայում հանդիպել է «Աստանա Էքսպո-2017»-ի վարչության նախագահ Ահմեդժան Եսիմովի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի մասնակցության հեռանկարները «Աստանա Էքսպո-2017»-ին: Եսիմովը հայտնել է, որ «ԱՊՀ բոլոր երկրներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը ցուցահանդեսին, և զանկալի է, որ Հայաստանը ևս լինի դրանց թվում», հայտնում է 365info.kz-ն: Ցուցահանդեսին մասնակցությունը հաստատել է 104 երկիր, որից 98-ը հանձնակատար է նշանակել, 82-ը` ստորագրել է մասնակցության պայմանագիր: Միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կանցնի Աստանայում 2017-ի հունիսի 10-ից մինչր սեպտեմբերի 10-ը: Ակնկալվում է ավելի քան 2 մլն այցելու և մոտ 5 մլն այցելություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փարաքարի ղեկավարը հրաժարական է տվել «Ապրելու երկիրը» հայտարարել է, որ նախաձեռնել էր նրա իմպիչմենտի գործընթաց Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |