Ռուսական ռազմակայանը մինչև 2016-ի վերջ նոր ռազմատեխնիկա կստանա![]() 10 հոկտեմբերի 2016 - 16:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Հարավային զինվորական շրջանի զորամասերը, այդ թվում Հայաստանում տեղակայված ռազմակայանը, մինչև տարեվերջ 350 միավոր ռազմատեխնիկա կստանան, այդ թվում ուղղաթիռներ, տանկեր և այլ տեխնիկա: ՌԴ Ռոստովի շրջանի, Կուբանի և Ղրիմի ստորաբաժանումները մինչև տարեվերջ կստանան 30 միավոր ռազմատեխնիկա, այդ թվում Սու-30ՍՄ կործանիչներ և հարվածային Կա-52 ուղղաթիռներ: Ցամաքային ռազմատեխնիկայի մեծ մասը կուղարկվի մոտոհրաձգային բրիգադներին, այդ թվում արտերկրում գտնվող ռուսական ռազմակայաններ` Հայաստանում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում: 2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով:Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազան նույնպես Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կազմում է: Ռազմական օդանավակայանը համատեղ օգտագործում են ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները և ՀՀ-ում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան։ «Էրեբունիում» են կայանում հայկական զինուժի Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ռուսաստանյան ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները: Այժմ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված է չորրորդ սերնդի Միգ-29 9 կործանիչ: Հունվարին ռուսական ռազմակայանը ժամանակակից ռուսական արտադրության «Տախիոն» անօդաչու սարքեր է ստացել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |