Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 470 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 470 կրակոց

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 470 կրակոց: Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000 կրակոց:

Հարավային և արևելյան ուղղություններում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի դիպուկահար հրացաններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---