Շփման գծում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

Շփման գծում ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 420 կրակոց: Հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացաններ (60 կրակոց):

ՊԲ առաջապահ զորամասերը հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 470 կրակոց: Հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---