Հայաստանը 89-րդն է զբոսաշրջային մրցակցության վարկանիշում

Հայաստանը 89-րդն է զբոսաշրջային մրցակցության վարկանիշում

PanARMENIAN.Net - Հայաստանը 89-րդն է 141 երկրի թվում զբոսաշրջային մրցակցության The Travel & Tourism Competitiveness Report վարկանիշում` տեղ զբաղեցնելով Բոտսվանայի և Հոնդուրասի միջև:

Զբոսաշրջային մրցակցության վարկանիշը հրապարակվում է տարին 2 անգամ «Համաշխարհային տնտեսական համաժողովի» կողմից: Հայաստանը վարկանիշում հավաքել է 3,42 միավոր 7 հնարավորից, որը հավասար է աֆրիկյան Բոտսվանայի ցուցանիշին:

2013-ին ՀՀ-ն 79-րդն էր 140 երկրի թվում, իսկ 2011-ին` 90-րդը 139-ի թվում:

Վարկանիշը կազմվում է 14 գործոնի հիման վրա, այդ թվում` բարենպաստ գործարար ակտիվություն, անվտանգություն, ճանապարհային և ավիացիոն ենթակառուցվածքներ, բնական և մշակութային պաշարներ, գների մակարդակ և մուտքի արտոնագրերի տրամադրման կանոնների խստություն:

Վրաստանը վարկանիշում 71-րդն է, Ադրբեջանը` 84, Թուրքիան և Ռուսաստանը` 44 և 45 տեղերում են համեմատաբար: Իրանը վարկանիշում 97-րդն է:

Վարկանիշի առաջատարներն են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան, վատագույն ցուցանիշներն ունեն Անգոլան, Գվինեան և Չադը:

Շվեյցարական «Համաշխարհային տնտեսական համաժողով» ոչ կառավարական կազմակերպությունն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա հանդիպումների կազմակերպիչ: Համաժողովում մշտապես քննարկվում են առավել սուր համաշխարհային խնդիրները: Հիմնադրամը հիմնվել է 1971-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---