Նախարարը՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության մասին. Պետք է հասկանանք՝ շարունակելու ենք, թե՝ ոչ

Նախարարը՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության մասին. Պետք է հասկանանք՝  շարունակելու ենք, թե՝ ոչ

PanARMENIAN.Net - Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը կարող է դադարեցվել: Թեմային հոկտեմբերի 20-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ հնարավոր է Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը կասեցվի:

«Գնահատելու ենք արդյունավետությունը, դրանից հետո հասկանանք՝ ինչն ենք շարունակելու, որն ենք շարունակելու և շարունակելու ենք արդյոք, թե՝ ոչ», մեջբերում է Aravot.am-ը:

Սակայն նախծարարը նշել է, որ դեռևս ոչինչ վերջնական չէ, և չի պատրաստ չէ պատասխանել ծրագրի դադարեցման մասին հարցին:

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության հետ կապված չարաշահումների և հարուցված քրգործի մասին մամուլում շրջնառվող լուրերին, նախարարը նշել է, թե հարցն իրեն չի վերաբերում:

«Հիմա գնահատվում է արդյունավետությունը, ստուգում ենք, և ցանկացած նոր զարգացման դեպքում ձեզ տեղյակ կպահենք», ասել է Մարտիրոսյանը՝ խոստանալով իր կառավարման ընթացքում անել ամեն ինչ, որպեսզի չարաշահում չլինի:

ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների կողմից բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղում.

«Մեր կողմից իրականացված ստուգումների, ինչպես նաև ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության և համադրման, միջպետական հարցման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով արձանագրվել է 2 մլրդ 600.000.000 դրամի ակտ և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջարդվել մոտ 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն»:

«Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն»-ը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթողն է և Հայաստան է ներմուծել գեոդեզիական սարքավորում:

ՀՀ կառավարության 2014-ի որոշմամբ մինչև 2016թ. հունիսի 12-ը երկարացվել է «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» ԲԸ Հայաստանի մասնաճյուղի ներմուծած ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---