Հայաստանում հնարավոր է ավտոմասերի արտադրություն կազմակերպվի![]() 20 հոկտեմբերի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը գործադիրի հավանությանն է ներկայացրել ԱՊՀ մասնակից պետությունների՝ մեքենաշինության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Նրա խոսքով, համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ երկրներում մեքենաշինության զարգացումը, կոոպերացիայի ընդլայնումը ոլորտում: Համաձայնագիրը հնարավորություն կտա տեղական արտադրողներին ինտեգրվել մեքենաշինության գործընթացներին, հայտնում է «Հայկական ժամանակը»: Վարչապետ Կարեն Կարապետյանը կես լուրջ-կես կատակ հարցրել է. «Հնարավո՞ր է՝ «Երազ» գործարանն էլ վերագործարկեք»: Սուրեն Կարայանը պատասխանել է. «Երազ գործարանը չգիտեմ, բայց որոշակի կոմպլեկտավորող միջոցների արտադրանքների առաջարկություններ ստացել ենք»: ՀՀ տնտեսության առկա կառուցվածքը, միջավայրը, զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում, չի կարող ապահովել առաջընթացի այն տեմպերը, որոնք համահունչ են Հայաստանի մարտահրավերներին: Այս մասին հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում, ներկայացնելով նոր Կառավարության ծրագիրը, հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որանհրաժեշտ են խորությամբ վերլուծել, վերաիմաստավորել տնտեսական զարգաման մասին պատկերացումներն ու մոտեցումները՝ հատկապես պետական կառավարման, տնտեսական զարգացման ուղղություների, տնտեսության հաշվառման, վիճակագրական հիմքերի, տնտեսական ներուժի, մրցակցության, մրցունակության վերաբերալ: Կարապետյանի ներկայացմամբ՝ երկրաժամկետ ռազմավարական ծրագրերի մշակման նպատակով ՀՀ կառավարության ներքո ձևավորելու է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, նշված խնդիրների լուծմամբ զբաղվելու են Հայաստանի, սփյուռքի, արտերկրի առաջատար մասնագետներն ու փորձագետները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |